Հոլանդական կղզում խորտակված նավից 400-ամյա զգեստ են հայտնաբերել
Ջրասուզորդները շրջազգեստ են հայտնաբերել, որն անհետացել էր 1642-ին, երբ բրիտանական թագավորական նավատորմի մի մասը Դուվրից Նիդերլանդներ մեկնելու ճանապարհին խորտակվել էր վատ եղանակային պայմանների պատճառով:
Euromag-ի հաղորդմամբ` 400-ամյա մետաքսե զգեստը նոր լույս է սփռում անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ անգլիական թագավորական զարդերի գրավադրման գաղտնի առաքելության վրա: Զգեստը հայտնաբերվել էր դեռ 2 տարի առաջ հոլանդական կղզու մոտակայքում, սակայն դրա գոյության մասին հայտնի է դարձել, երբ ուսումնասիրությունները պարզել են զգեստի ծագումը:
Զգեստը պատկանել է Ռոքսբուրգի կոմսուհի Ժան Քերին, ով թագուհի Հերինետ Մարիայի սպասուհին է եղել: Զգեստը և 12 խորտակված նավերից հայտնաբերված այլ առարկաներ կցուցադրվեն Հոլանդիայի Թեքսել կղզու ծովային թանգարանում մինչև մայիսի 16-ը: