Շվեյցարիան հրաժարվել է ցուցադրությունից հանել քրդահայ լուսանկարչի` Էրդողանին քննադատող լուսանկարը
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Անկարայի պահանջը փողոցային ցուցադրությունից տղայի լուսանկարը հանելու մասին, որը սպանվել էր 2013-ին` Ստամբուլում ցույցը ցրելու ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` ընդգծելով, որ ցույցը ցրելու հրահանգ էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նշվում է, որ փողոցային ցուցադրությունն անցկացվում է Ժնևում` ՄԱԿ-ի շենքի դիմաց գտնվող հրապարակում: Ցուցահանդեսում ներկայացվում են քրդահայ ծագում ունեցող շվեյցարացի լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի գործերը:
Լուսանկարչի խոսքով` Թուրքիայի գործողություններում՝ կապված ցուցադրության հետ ոչ մի զարմանալի բան չկա:
«Թուրքական իշխանությունների պահանջին չհետևելու որոշումը ցուցահանդեսի հետ կապված խոսքի ազատության պահպանման նշան է», - հայտարարել են տեղի իշխանությունները: