Սիրիացի փախստականը Օլիմպիական ջահը կտանի Աթենքի միջով
Սիրիացի փախստական Իբրահիմ ալ-Հուսեյնը, ով ապաստան է գտել Հունաստանում, Օլիմպիական կրակը Աթենքում փախստականների ճամբարի մոտով տանելու իրավունք է ստացել:
Սիրիացին հայտարարել է, որ «օլիմպիական ջահը կտանի ոչ միայն իր համար, այլ նաև հանուն աշխարհի բոլոր փախստականների, հանուն Հունաստանի, հանուն սպորտի և հանուն լողի ու բասկետբոլի թիմերի»:
Ինչպես ներկայացնում է BBC-ն` խաղաղ ժամանակ Իբրահիմը մեծ հույսեր ներշնչող մարզիկ է եղել. Սիրիայում նա հաղթում էր լողի և ձյուդոյի մրցումներում:
Ռմբակոծության ժամանակ նա ծանր վիրավորվել է և կորցրել աջ ոտքի մի մասը: Հունաստան նա ժամանել է 2 տարի առաջ` Էգեյան ծովն անցնելով փչովի նավակով:
Օլիմպիական ջահը Բրազիլիա պետք է հասցվի մայիսի 3-ին: Այնտեղ այն 100 օրվա ընթացքում կանցնի 500 քաղաքներով ու գյուղերով: