Եթե Ռոնալդուն չմնա Ռեալում, կտեղափոխվի ՊՍԺ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ: Եթե դրանք հաջողությամբ չավարտվեն, ապա «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:
Փարիզցիների կազմում 31-ամյա ֆուտբոլիստը պետք է փոխարինի ամռանը թիմից հեռացող շվեդ Զլատան Իբրահիմովիչին:
Հաղորդվում է, որ Ռոնալդուն Փարիզում գաղտնի հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ: