Ամռանը փորձում էին ձեռք բերել Յուվենտուսը, Ինտերը և Միլանը. Չիչարիտո
Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Հերնանդեսը հաղորդել է, որ ամռանը նրան ցանկանում էին ձեռք բերել Իտալիայի առաջնության մի շարք ակումբներ:
«Ամռանն ինձ փորձում էին ձեռք բերել «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը», «Լացիոն» եւ «Ռոման»: «Բայերն» ընտրեցի Չեմպիոնների լիգայի պատճառով: Նրանք վստահ էին, որ կօգնեմ նրանց առաջընթաց գրանցել. այդ խոսքերն ինձ ստիպեցին ժպտալ: «Բայերի» հետ պայմանագիր ունեմ մինչեւ 2018 թվականը, այստեղ կա այն ամենն, ինչ պետք է»,- Չիչարիտոյի խոսքը մեջբերում է «La Gazzetta dello Sport»-ը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 26 խաղում հարձակվողը խփել է 17 գոլ: