Համացանցում է հայտնվել The Beatles խմբի անհայտ տեսագրությունը
Ավստրալիայի կինոյի և երաժշտության ազգային արխիվը (NFSA) համացանցում հրապարակել է The Beatles խմբի մասնակցությամբ տեսահոլովակը, որն անհայտ է եղել նախկինում:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` երաժիշտներին 1965-ին տեսագրել է պարուհի և ոճաբան-դիմահարդար Դոն Սուեյնը: Տեսանյութում պատկերվում է` ինչպես են «բիթլները» պատրաստվում Ավստրալիայում համերգային շրջագայության շրջանակներում տեղի հեռուստատեսությամբ ելույթին:
Տեսագրությունը տանը գտել է պարուհու դուստրը` Մելիդա Դորինգը և որոշել է այն հանձնել մասնագետներին: