Ուեսթբրուքի հեռահար փոխանցումից հետո Դյուրանտի դանքը` օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)
NBA-ն կազմել է փլեյ-օֆֆի այսօր կայացած խաղերի լավագույն դրվագների հնգյակը:
Առաջին տեղը զբաղեցրել է «Օկլահոմայի» թեթև հարձակվող Քևին Դյուրանտը: Ամերիկացին դանք է կատարել «Դալասի» դեմ դիմակայության վճռորոշ խաղում, Ռասել Ուեսթբրուքի հեռահար փոխանցումից հետո: