Տուրեն, ըստ ամենայնի, բաց կթողնի Ռեալի հետ հանդիպումը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» դեմ խաղում. այս մասին հայտնել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
«Կարծում եմ՝ Տուրեն բաց կթողնի «Ռեալի» հետ հանդիպումը. նա դեռ չի ապաքինվել մկանային վնասվածքից:
Բարդ է ասել նաև՝ նա պատրաստ կլինի պատասխան հանդիպմանը, թե ոչ: Ամեն ինչ պարզ կդառնա ապաքինման ընթացքից»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:
«Մանչեսթեր Սիթիի» - «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 26-ին: