Մրցավարը ճիշտ վարվեց, երբ հեռացրեց ինձ. Դիեգո Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Պրիմերայի 35-րդ տուրում «Մալագային» հաղթելուց հետո նշել է, որ գլխավոր մրցավար Անտոնիո Միգել Մատեու Լաոսը ճիշտ որոշում է կայացրել՝ հեռացնելով նրան դաշտից:
Երկրորդ խաղակեսում «Մալագայի» գրոհի ժամանակ մադրիդցիների պահեստայինների նստարանից դաշտ է նետվել երկրորդ գնդակը:
«Դա արեց տղան, ով մեզ մոտ էր գտնվում: Սակայն դա կարեւոր չէ: Մրցավարը ճիշտ որոշում է կայացրել՝ հաշվի առնելով կանոնները: Նա հեռացրեց, ինչպես եւ պետք է աներ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: