Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2016

Քլունի և Վարդանյան. Չենք կարող ասել՝ «մեր խնդիրը չէ». mediamax.am

0


Ավրորա մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին և 100LIVES/Ավրորա նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ապրիլի 22-ին հարցազրույց են տվել Արտակ Ալեքսանյանին՝ «Արմենիա» և «A1plus» հեռուստաընկերությունների համար:


Հարցազրույցը եթեր է հեռարձակվել ապրիլի 23-ին և Մեդիամաքս-ը ներկայացնում է որոշ հատվածներ: 
 


Հայոց ցեղասպանության և 100LIVES/Ավրորա մրցանակի մասին


Ջորջ Քլունի  -Մի քանի պատճառ կա, թե ինչու եմ հետաքրքրված Հայաստանով: Բնական է, որ դրանցից մեկը Հայոց ցեղասպանությունն է: Բայց երբ մենք հանդիպեցինք Ռուբենի [100LIVES/Ավրորա  մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին] հետ, նա ցանկանում էր խոսել հայոց պատմությունը ներկայացնելու այնպիսի տարբերակ գտնելու մասին, որը թույլ կտա անդրադառնալ նաև այդ պատմության լավ կողմերին և առաջ նայել: Եվ ես մտածեցի՝ ինչ հիանալի գաղափար է գտնել մարդկանց, ովքեր վտանգի են ենթարկել իրենց կյանքը և ամեն ինչ ներդրել են՝ մյուսներին օգնելու համար:


Կարծում եմ, որ Ավրորա մրցանակը գերազանց առիթ է՝ առնչվելու բարությանը, մեծահոգությանը և սիրուն, այլ ոչ թե տեղ տալ ջղայնությանը: Ես երբևէ նման բան նախկինում չեմ տեսել, և չափազանց հուզված եմ, որ ներգրավված եմ այս ամենում:   -


Փախստականների և կրկնվող մարտահրավերների մասին


Ջորջ Քլունի - Պատմության մեջ չի եղել այնպիսի մի ժամանակաշրջան, երբ փախստականների խնդիրը բարդ չի եղել: Մենք պատասխանատու ենք թույլ չտալու, որ նրանց պատմություններն անհետանան:


Շատ կարևոր է, որպեսզի մենք շարունակենք խոսել այն մասին, որ այս մարդիկ չեն որոշել հենց այնպես լքել Սիրիան: Նրանք հարկադրված էին դա անել, քանի որ նրանց սպանում էին, նրանց երեխաներին էին սպանում: Նրանք պատրաստակամ էին վտանգել իրենց կյանքը, նրանք գիտեին բոլոր վտանգները և անգամ այդ պայմաններում գնացին այդ քայլին: Ահա թե որքան դաժան է դա:


Որպես հանրային գործիչ և որպես լրագրողի որդի (հայրս լրագրող է եղել շուրջ 45 տարի), իմ առաքելությունն է փնտրել և գտնել ուղիներ, երբեմն ստեղծարար միջոցներ՝ ուշադրության կենտրոնում պահելու այս լուրերը և այնպես անել, որ դրանք երբեք չմոռացվեն:


Ռուբեն Վարդանյան - Ցավոք, երբ նայում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում, տեսնում ենք, որ այնտեղ տեղի են ունենում ճիշտ նույն դեպքերը, ինչ 100 տարի առաջ: Կարող ենք ասել. «Տեր Աստված, դա կրկնվում է, դեժավյուի նման մի բան է»: Հիմա եզդիները, քրիստոնյա փոքրամասնություններն են առերեսվում նույն մարտահրավերներին:


Ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ մարդիկ, աշխարհը հարյուր տարի առաջ կատարվածից  դաս չեն քաղում: Ի՞նչպես օգնենք բռնաբարության ենթարկված եզդի կանանց մասին, ովքեր փորձում են վերաինտեգրվել իրենց հասարակության մեջ: Ի՞նչ է կատարվում այն երեխաների հետ, որոնք կորցրել են իրենց ծնողներին: Մենք կրկին ու կրկին այնքան շատ հարցերի առաջ ենք կանգնում:


Ավրորա մրցանակի միջոցով մենք փորձում են հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրներում ապրող մարդիկ զգում իրենց պատասխանատվությունը: Ընդ որում, պարտադիր չէ հերոս դառնալ, կարելի է ներգրավվել և աջակցել: Մենք կարող ենք ինչ-որ բան անել, կարող ենք աջակցել: Ջորջը բարձրաձայնում է այն մասին, թե ինչ է կատարվում, և փորձում է համոզել մարդկանց, որ մենք բոլորս կարող ենք ունենալ մեր ազդեցությունը, կարող ենք փոփոխություններ բերել և կարող ենք չլինել անտարբեր և ասել՝ «սա իմ խնդիրը չէ»:  


Ջորջ Քլունի - Հայոց ցեղասպանությունից տարիներ անց, երբ մարդիկ վերջապես ստեղծեցին «ցեղասպանություն» եզրույթը, որը չկար նախքան Երկրորդ Աշխարհամարտը, բոլորն ասում էին. «Ա՜խ, եթե մենք ինչ-որ բան իմանայինք այդ մասին, ա՜խ եթե իմանայինք»: Բայց հետո մենք Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի, Դարֆուրի ցեղասպանությունների ականատեսը դարձանք: Եվ մենք գիտեինք, և հենց դրանում է ամբողջ հակասությունը, որ մենք գիտեինք: Ամեն անգամ մենք ասում ենք՝ «եթե մենք իմանայինք, մենք ինչ-որ բան կձեռնարկեինք»: Բայց չէ՞ որ մենք գիտեինք, և մենք հիմա էլ կարող ենք տեսնել այն, ինչ կատարվում է իրականում: Եվ ի՞նչ ենք մենք անում: Ահա սա է հարցը, որ մենք պետք է տանք ինքներս մեզ:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Росгвардейцы обеспечили безопасность во время футбольного матча в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Потапова

Ролан Гаррос. Расписание 2 июня. Потапова и Швентек сыграют первым запуском, Синнер – последним


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бережем нашу природу: какие экологические проекты реализуются в Москве





Путин в России и мире
Москва

Обсуждается ход реализации в Мордовии проекта по производству преформ для вытяжки оптоволокна


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Башмет

Башмет, Бутман и Мацуев выступят на юбилейном фестивале искусств Чайковского



Москва

5-летняя дочь Анастасии Заворотнюк пришла на могилу матери

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net