Ատլետիկոն հաղթեց Մալագային
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մալագային»:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» միավորների քանակը հասցրեց 82-ի եւ բարձրացավ առաջին հորիզոնական: «Ռեալը» 81 միավորով 2-րդն է, իսկ «Բարսելոնան» 3-րդն է 79 միավորով, սակայն կատալոնացիները մեկ խաղ պակաս են անցկացրել:
«Ատլետիկո»-«Մալագա»` 1:0