Բան Կի Մունը ՀՀ Նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկել է նաև Իլհամ Ալիևի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով նախագահական մամլո-հաղորդագրությունը:
«Շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հեռախոսազրույցի քննարկվել է Ղարաբաղում տիրող հակամարտության կարգավորման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Բան Կի Մունն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: