Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2016

Հզոր քայլ կլինի, երբ Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան էլ մնա միայնակ. Հայկ Դեմոյան

0

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, կարևորեց հատկապես Գերմանիայի ճանաչումը՝ որպես առանցքային երկիր, որն ունի իր մեղսակցության բաժինը:

 

«Գտնում ենք, որ գերմանական հիշողությունը պետք է ագուցվի և կապ հաստատի Հայոց ցեղասպանության հիշողության հետ»,- ասաց նա:
 

Հայկ Դեմոյանը նշեց, որ բոլոր նախանշանները վկայում են այն մասին, որ Գերմանիայի կողմից ճանաչման  միտում ոչ միայն կա, այլ նաև բավական լուրջ են խոսակցություններն այդ մասին: Նա հայտնեց, որ ապրիլի 21-ին հյուրընկալել են Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցչին, որը հենց զբաղվում է այդ հարցով:
 

«Եթե այս ամենը ավարտվի ինչ-որ հերթական լեզվամարզանքով, ինչպես մենք ենք ասում, ձևակերպումներ հղկումներով, կամ զգուշավորությամբ, ապա դա, իհարկե, շատ վատ ազդեցություն կունենա ժամանակակից գերմանական քաղաքական մշակույթի վրա»,-ասաց նա:

 

Չնայած դրան՝ նա նշեց, որ պետք է հասկանալ, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև թե՛ ներկա, թե՛ պատմական, կապը շատ հզոր է, առավելևս հաշվի առնելով թուրքական մեծ համայնքի ներկայությունը Գերմանիայում:

 

«Դա իսկապես մեծ ու հզոր քայլ կլինի, երբ Գերմանիայի Բունդեսթագը պաշտոնապես ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այս առումով Թուրքիան մնում է մենակ, որովհետև Ավստրիան՝ իր գլխավոր դաշնակիցներից մեկը ճանաչել է, Գերմանիայի պարագայում դա հուժկու հարված կլինի նաև հոգեբանական առումով  Թուրքիայի ներկա քաղաքական վարչակազմին: Մեզ համար կարևոր է, որպեսզի Գերմանիան որպես համաշախարհային տարիներին Թուրքիայի գլխավոր դաշնակից և Ցեղասպանության մեջ մեղսակցություն ունեցող երկիր առերեսվի սեփական հիշողության հետ»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է նրան, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կա՞ մտահոգություն, որ կդանդաղի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Հայկ Դեմոյանն ասաց, որ, իհարկե, 100-րդ տարելիցը բացառիկ էր իր հնչեղությամբ, միջոցառումների ծավալով, աշխարհագրությամբ, ինչը բերեց իր արդյունքը, սակայն այդ պրոցեսը չավարտվեց միայն 100-րդ տարելիցով, քանի ճանաչման գործընթացը շարունակություն ունի:

 

Հայկ Դեմոյանը նշեց, որ որոշ ժամանակ, կարող է այդ գործընթացում դադար լինել, սակայն դա չպետք է մեզ շփոթեցնի: «Ի վերջո, այս գործընթացում շատ կարևոր է նաև միջազգային օրակարգը»,-ասաց նա: 

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց, որ Օբամայի հետ հույս չի էլ կարող կապել և թեև շատ բան կփոխվի իր կողմից Ցեղասպանություն բառն արտահաբերելուց հետո: «Սակայն ես չեմ ցանկանում, որ բոլորս ամեն ապրիլի 24-ից առաջ հույսեր կապենք՝ կասի, թե չի ասի, այդ փուլը մենք վաղուց պետք է վերապրած լինենք»,-ասաց նա:

 

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե Ադրբեջանը ապրիլին ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության խնդրից, Հայկ Դեմոյանն ասաց, որ այդպիսի տեսակետ իրավունք ունի գոյություն ունենալ:

 

«Իմ կարծիքն այն է, որ ռազմական գործողություններ առնվազն մեկ շաբաթ պետք է տևեր, բայց դա ավելի շուտ ավարտվեց հենց մեր զինվորների խիզախության շնորհիվ»,-ասաց նա՝ անդրադառնալով ապրիլի 1-ից Ադրբեջանի նախահարձակ գործություններին:

 

Ինչ վերաբերում է նրան թե կա՞ անհանգստություն, որ Ադրբեջանը կփորձի ավելի մեծացնել լարվածությունը ապրիլի 24-ին, ապա նա ասաց.«Ելնելով այն տրամաբանությունից, թե ինչպես է գործում ադրբեջանական զինուժը շփման գծում, այդպիսի հավանակնությունը մեծ է»,-ասաց նա:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Городские вокзалы объединяют маршруты


Спорт в России и мире
Москва

Баскетболисты из Лобни завоевали золото на турнире Moscow Open


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Александр Зверев

Александр Зверев: «Сказал себе, что хочу стать примером для подражания. Я больше не ломаю ракетки, почти не получаю предупреждений»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Песков: Москва и Пекин намерены продолжать диалог по поставкам газа


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Валерий Гергиев

Василий Анохин, Герман Греф и Валерий Гергиев приняли участие в открытии мультимедийного фонтана в Смоленске



Москва

Помощь в получении займов для малого и среднего бизнеса

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net