Ռոնալդուն կրկին հանդիպել է ՊՍժ-ի նախագահի հետ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում:
Պորտուգալացին Փարիզում հանդիպել է ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիի հետ: Պորտուգալացին Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել սեփական ինքնաթիռով` «Վոլֆսբուրգի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (3:0) հետո:
Ըստ «France Football»-ի տեղեկության այդ հանդիպումը Ռոնալդուի ու Ալ Խելաիֆիի միջև արդեն 5-րդն էր:
Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ՊՍժ-ից հեռանալու է հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: