Շվեյցարիայում տուգանք են սահմանում փողոցում նետված ծխախոտի համար
Շվեյցարիայի խորհրդարանի քննարկմանն օրինագիծ է ներկայացվել, որի համաձայն` փողոցում նետված ծխախոտի համար տուգանք է սահմանվելու:
Ինչպես հայտնում է Euromag-ը` շվեյցարական դաշնային կառավարության ներկայացրած առաջարկը կքննարկվի այս ամառ:
Ներկայում երկրի կանտոնները իրավունք ունեն սեփական կանոնները սահմանել` կապված Շվեյցարիայի փողոցներում թափվող աղբի հետ, սակայն տվյալ խնդիրը, որը իշխանություններին 183 մլն եվրո է արժենում, չափազանց շատ է անհանգստացրել դաշնային կառավարությանը:
Խորհրդարանին է ներկայացվել պետական մակարդակով տուգանք սահմանելու մասին օրինագիծը:
Կառավարության առաջարկով նախատեսված տուգանքը կազմում է 300 ֆրանկ (275 եվրո): Մեծ քանակությամբ աղբ թափելու համար տուգանքի առավելագույն չափը կազմում է 20 000 ֆրանկ (18 363 եվրո):