Եթե Բարսելոնան միշտ հաղթեր, ֆուտբոլը ձանձրալի կլիներ. Լուիս Էնրիկե
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ ֆուտբոլը ձանձրալի կլիներ, եթե իր թիմը մշտապես հաղթեր.
«Եթե ամենաուժեղ թիմերից մեկը` «Բարսելոնան» միշտ հաղթեր, ֆուտբոլը կլիներ ձանձրալի, բայց դա չի նշանակում, որ ես ուրախ եմ մեր անհաջողություններով: Ես գիտեմ, որ իմ ֆուտբոլիստները բավականին ուժեղ են, որպեսզի դիմանան այս ճնշմանը»,-նշել է Լուիս Էնրիկեն ESPN-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ կատալոնական թիմը վերջին խաղերից միայն մեկում է հաղթանակ տարել: