Թուրքական զինուժը սպանել է Քրդական աշխատավորական կուսակցության 18 անդամի
Թուրքական զինուժը Սիրիայի հետ սահմանի մերձակայքում սպանել է Քրդական աշխատավորական կուսակցության 18 անդամի, վերջիններիս հետ ընդհարման ընթացքում, տեղեկացնում է iraqinews.com-ը:
Բախումը Քրդական աշխատավորական կուսակցության անդամների և թուրքական բանակի միջև տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քրդերը փորձել են սահմանային Նուսայբին ավանով մուտք գործել Սիրիա, ինչի արդյունքում էլ 18 հոգի սպանվել է, գրում է պարբերականը: