Բայերը հաղթեց, Վոլֆսբուրգը պարտվեց. այլ արդյունքներ (տեսանյութ)
Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը:
Այս հաղթանակից հետո «Բայերը» 51 միավորով 3-րդն է:
«Այնտրախտը» 27 միավորով 17-րդն է:
«Բայեր» Լ.- «Այնտրախտ»` 3:0
Գոլերը` Կամպլ (70) Բրենդ (76) Բելարաբի (90)
«Վերդեր»-«Վոլֆսբուրգ»` 3:2
«Աուգսբուրգ»-«Շտուտգարտ»` 1:0
«Դարմշտատդ»-«Ինգոլշտատդ»` 2:0
«Հոֆենհայմ»-«Հերտա»` 2:1