Քոչարիով խաղաղության ակցիա Ռեգենսբուրգում՝ հաջակցություն Արցախի (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի մի խումբ հայ երիտասարդներ այսօր ակցիա էին կազմակերպել ՝ հաջակցություն Արցախում կռվող հայ տղաների: Բոլոր մասնակիցներն՝ ի նշան խաղաղության սպիտակ էին հագել:
Մասնակիցներից Լիլիթ Ուլուբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ակցիայի նպատակն է գերմանական հասարակությանը տեղեկացնել, թե ինչ է կատարվում Արցախում, և որ աշխարհում պետություն կա, որն այսօր ուզում է մշակույթ ոչնչացնել, ինչն անթույլատրելի է»:
Նա հայտնեց, որ ակցիայի ժամանակ կազմակերպվել է ֆլեշմոբ և քաղաքի փոքրիկ հրապարակում մասնակիցները կենդանի երաժշտության ներքո քոչարի են պարել, որին միացել են նաև գերմանացիներ և այլ ազգի ներկայացուցիչներ: Այնուհետև կազմակերպվել է դրամահավաք՝ հաջակցություն Արցախի: «Մեր այստեղ լինելու նպատակն այն է, որ աշխարհին ասենք, որ 21-րդ դարում զենքով հարց չի կարելի լուծել, և միակ ճանապարհը խաղաղությունն է»,- ասաց Լիլիթ Ուլուբյանը՝ հավելելով որ ակցիան են միացել Նյուրնբերգի հայ երիտասարդները։