Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2016

Մեր զինվորներն ավելի պատրաստված են և խելացի, քան նրանց վարձկանները. վիրավորում ստացած զինծառայողներ

0

Թալիշի շրջանում հակառակորդի կրակոցից վիրավորված սպա Մուրադ Մուրադյանը իր բուժումը շարունակում է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է վիրավորում ստացել: «Անձնակազմի  զինամթերքը վերջացել էր և ականանետից կրակեցին ու ստացա հրազենային վիրավորում աջ ոտքի հատվածում: Վիրավորումից հետո երկուսուկես ժամ մնացել ենք գետնատնակում, հակառակորդի ռմբակոծումից չէինք կարողանում դուրս գալ»,- ասաց նա և նշեց, որ այնուհետև  զինվորների տեղափոխումից հետո անձնակազմը դուրս բերեց նաև իրեն: 


Մուրադ Մուրադյանը նշեց, որ իր հետ վիրավորում է ստացել նաև երկու ժամկետային  զինծառայող: «Ապաքինվելուց հետո էլի գնալու եմ նույն տեղը ծառայությունս շարունակելու»,- ասաց նա:


Նա պատմեց, որ ամեն օր խոսում է իր ծառայակից ընկերների հետ,  որոնք «դուխով» շարունակում են պահել դիրքերը: «Մեր հակառակորդի համար մեր զինվորներն ավելի «դուխով» են, քան իրենց ուղարկած վարձկանները: 18 տարեկան տղաները վազում էին նրանց հետևից, բայց նրանք փախնում էին տանկերով, որովհետև մեր զինծառայողներն ավելի պատրաստված են և խելացի »,-ասաց նա և նշեց, որ հիմնականում այդ վարձկանները 30 և ավելի տարիքի տղամարդիկ էին:


Ապրիլի 5-ին վիրավորված Բենիկ Եղիազարյանը նշեց, որ հիմա իրեն լավ է զգում: Նա պատմեց, որ վիրավորում ստացել է երբ դուրս է եկել սնունդ ստանալու և հակառակորդը ականանետով կրակ է բացել:


Նրա ծառայությունից անցել է արդեն  15 ամիս և ապաքինվելուց հետո նորից պատրաստվում է շարունակել  ծառայությունը՝միանալ տղաներին: «Բոլորն էլ «դուխով» են, մարտական, ոչ մեկն էլ չի վախենում, վախենալու բան էլ չկա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, թե ներկայիս երիտասարդությունը գերազանցել է ավագ սերնդին, զինվորն ասաց. «Ճիշտ են ասում»:


Հադրութում մարտական դիրքերում վիրավորում է ստացել նաև Վահան Սարգսյանը՝ որովայնի հատվածում, և հիմա ապաքինումը լավ է ընթանում: Նրա ծառայությունից անցել է 1 տարի 4 ամիս և նա ևս ապաքինումից հետո պատրաստվում է շարունակել ծառայությունը: «Կատարում էինք ինժեներական աշխատանքներ, երբ հակառակորդն անսպասելի սկսեց կրակել և պատահաբար դիպչեց ինձ»,- ասաց նա:


Չնայած դրան՝ նա նշեց, որ իր և ընկերների մարտական ոգին շատ բարձր է, և տղաները պատրաստ են ամեն պահի գնալ մինչև վերջ: «Հակառակորդի հետ մեր հարցերը պետք է լուծենք»,- ասաց նա:


Վահան Սարգսյանի մորաքույրը նշեց, որ Վահանն արդեն երկու անգամ վիրահատվել է, ներկայումս վիճակը կայուն է և դրական առաջընթաց կա: «Ապրիլի 1-ին դպրոցում եմ իմացել դեպքի մասին, ծնողները հեռվում էին, ամենադժվարը լուրն իրենց հայտնելն էր, և մինչ նրանց վերադառնալը սարսափելի բաների միջով անցանք»,- ասաց նա և նշեց, որ հենց դեպքի օրը, մի քանի ժամ առաջ է Վահանի հետ խոսել և ամեն ինչ լավ էր, տրամադրությունը բարձր, թեև  նշեց, որ հիմա էլ ընկճված չէ:

 

Մարտակերտում ոտքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել նաև Էդգար Մխիթարյանը, ով ևս հիմա ավելի լավ է և ապաքինվում է: Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա նա ասաց. «Թշնամին նույն թշնամին է, գնդակը կկպնի, թե՝ ոչ, ուղղակի գնդակը կպնելուց հետո ավելի վատ ես տրամադրվում , ուզում ես վրեժխնդիր լինել»,- ասաց նա: Նա նշեց, որ հոսպիտալում այցելուներ շատ-շատ է ունենում: «Բոլորին՝ ընկերներիս, բարեկամներիս, հատկապես դիրքերում ծառայություն իրականացնող տղերքին, ջերմ-ջերմ բարևում եմ, մինչև ապաքինվենք, միանանք իրենց ու շարունակենք ծառայությունը»,- ասաց նա:

 

Tert.am-ը զրուցեց նաև վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր էդմիլա Աթանեսյանի  հետ: Նա նշեց, որ այդ պահին իրենց բաժանմունքում չորս շարքային, մեկ պայմանագրային շարքային և մեկ սպա  է բուժվում և ներկայումս նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:  «Կարծես պարտավորվածության զգացումը ավելի է մեծանում քո մեջ, երբ դու տեսնում ես երիտասարդ տղաների, որոնք սահմանի պաշտպաններ են, և քո ապահովությունն են պահում, ու ավելի մեծ ջանքեր ենք ներդնում նրանց ապաքինման համար»,- ասաց նա և նշեց, որ տղաների  տրամադրությունը բարձր է, շատ ուրախ են, ժպիտները դեմքին:

 


 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям


Спорт в России и мире
Москва

Биатлонистка Ольга Зайцева: Каждый юный москвич посещает спортивные секции


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Самсонова с «баранкой» разгромила Хаддад-Майю и вышла в полуфинал турнира в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Подмосковье призвали отказаться от запуска воздушных шаров ради экологии





Путин в России и мире
Москва

Силуанов предупредил о зеркальном ответе на незаконное использование активов РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко лично проводил Путина в аэропорт Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Главный тренер «СКА-Ростов» высказался о владельце клуба Басте



Москва

Лукашенко угостил Путина в Минске национальными белорусскими блюдами

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net