Նիկարագուայի բնակիչներին երաշտի պատճառով կոչ են անում հրաժարվել մեքենաները լվանալուց
Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են երաշտով պայմանավորված արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու մասին: Մասնավորապես, երկրի բնակիչներին խորհուրդ է տրվում հրաժարվել մեքենա լվանալուց: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվական աղբյուրը:
«Հատկապես ջրի խնայողության կոչ ենք անում երկրի արևելյան և կենտրոնական հատվածների բնակիչներին»,- ասել է ջրամատակարարման ընկերության տնօրենը` խնդրելով զերծ մնալ ոչ միայն մեքենաները, այլև փողոցները լվանալուց:
Պաշտոնյայի կոչին միացել է նաև Նիկարագուայի կարդինալ Լեոպոլդո Բրենեսը:
Երաշտը Նիկարագուայում պայմանավորված է տեղումների անբավարար քանակով: