Հորդանանում փակվել է «Մուսուլման Եղբայրների» շարժման գլխամասային գրասենյակը
Հորդանանի անվտանգության ուժերը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում փակել են «Մուսուլման Եղբայրների» շարժման գլխամասային գրասենյակը, հայտնում է aljazeera.com-ը:
Երկրի հիմնական ընդդիմադիր ուժի գլխամասային գրասենյակը փակվել է քաղաքապետի հրամանով, քանի որ շարժումը օրինական թույլտվություն չուներ:
Հորդանանի իշխանությունները «Մուսուլման Եղբայրների» շարժումը ընդունում են, որպես անօրինական կազմակերպություն, քանզի վերջինիս լիցենզիան չի թարմացվել 2014թ. ընդունված քաղաքական կուսակցությունների մասին օրենքին համապատասխան: