Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2016

Ռուսաստանի շնորհիվ է, որ Թուրքիան այսօր ռազմական ագրեսիա չի իրականացնում Հայաստանի նկատմամբ. Արամ Սաֆարյան

0

Հայաստանի յուրաքանչյուր նոր սերունդ իր համար պարտավոր է մեկընդմիշտ հասկանալ և որպես կանոն ընդունել, որ ԼՂ հակամարտության մեջ մեր արդար շահերի պաշտպանությունը մեր և միայն մեր պատմական խնդիրն է. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը՝ չափազանց վտանգավոր համարելով երկրում տիրող հակառուսական տրամադրությունները:  

 

Ըստ Սաֆարյանի, եթե Թուրքիան այսօր իր հերթին Հայաստանի սահմանների վրա չի հարձակվում, դա միայն Ռուսաստանի հանգամանքով է պայմանավորված:


«Ռուսաստանը մեր ռազմաքաղաքական դաշնակիցն է, և եթե այսօր Թուրքիան Ադրբեջանին միակողմանի ամեն կարգի օգնություն ցույց տալով հանդերձ՝ ռազմական ագրեսիա չի իրականացնում Հայաստանի նկատմամբ, մի բան, որ Թուրքիայի տարբեր վարչապետներ շատ են ցանկացել անել անցած 20 տարիների ընթացում, խոսում է  այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը  կատարում է իր պարտականությունը ՀՀ-ի սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ»,-ասաց նա:
 

Ըստ Սաֆարյանի՝ ՀՀ և միայն ՀՀ խնդիրն է՝ ապահովել ԼՂՀ-ի անվտանգությունը, ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը և խաղաղությունը, ինչքանով որ դա կհաջողվի:


«Ամեն սերունդ, ղարաբաղյան շարժման սկզբից ի վեր, իր համար նորովի այս իրողությունը հայտնաբերում է, երբեմն շատ ցավով, երբեմն ավելի թեթև, բայց աներկբա: Պետք է իմանանք, որ եթե մենք ազգովի, համախմբված, միասին մինչև վերջ չկանգնենք հանուն մեր ազգային արդար դատի, մենք հաջողության չենք հասնելու և պետք չէ մեր հոգսերը, մեր  մտածմունքներն ու իղձերը գցել ուրիշների վրա՝ սպասելով նրանցից օգնություն այնտեղ, որտեղ այդ օգնությունը ղարաբաղյան շարժման բոլոր տարիների ընթացքում առանձնապես չի եղել»,-ասաց նա:
 

Արամ Սաֆարյանի խոսքով՝ պետք է շատ պարզ հասկանալ, որ բորբոքելով հակառուսական տրամադրություններ ՀՀ-ի ներսում, երբեմն նույնիսկ արդարացի թվացող հանգամանքներով, մենք դեմ ենք հանում ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև նրա մյուս դաշնակիցներին, որոնք տարբեր խնդիրներում, մասնավորապես ԵՏՄ գործընթացում ուրիշ հարցերում մեզ համար կարող են կարևոր լինել:
 

Բացի այդ, ըստ նրա, Ռուսաստանի դեմ տրամադրելու քաղաքականությունը վերջին 25 տարիների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի փոխլրացնող քաղաքականությունն է՝ ռազմական գոտում վերջնական ու ջախջախիչ հարված հասցնելու ուղղությամբ:

 

«Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավարը նշեց, թե իհարկե, Հայաստանը, համեմատած Ադրբեջանի հետ, ազատ երկիր է, և այստեղ կա խոսքի ազատություն, ինչը ենթադրում է, որ կարող ենք անկեղծորեն ասել ինչ մտածում ենք ցանկացած քաղաքական  խնդրի նկատմամբ:

 

«Բայց դա չի նշանակում, որ մեր հոգսերը, մտորումները անկեղծ արտահայտելուց հետո, պետք է կարողանաք այնպիսի հակառուսական հիստերիա  դարձնենք, որ կարող է հարված հասցնել մեր իշխանություններին, մեր քաղաքական-ռազմական վերնախավերին և նրանց  թևերը կտրել, իրենց գործողությունների ազատության մեջ: Սա անվստահություն է  դեպի քաղաքական իշխանությանը,իսկ մեր իշխանությունն այսօր կարիք ունի ժողովրդի  աջակցությանն և սատարմանը, որովհետև մենք  հերթական անգամ կանգնած են արտաքին վտանգի դիմակայման առջև»,-ասաց նա:  

 

Ըստ նրա՝ հակառուսական ալիքի տրամադրելն էլ վնասակար է հենց այն պատճառով, որ մենք այսօր ունենք աշխարհի բարյացակամ վերաբերմունքի կարիքը, հատկապես Ռուսաստանի մեր բարեկամների շրջանում: 

 

«Մենք  պետք է փայփայենք, գուրգուրենք այն փխրուն դրական կապիտալը, որ այս 25 տարիների ընթացքում կուտակվել է ռազմաքաղաքական համագործակցության ընթացքում, որովհետև համագործակցությունը հնարավորություն է տալիս 3 միլիոնանոց  երկրին հավասար և արդարացի կանգնել բազմամիլիոն թուրքական աշխարհի առջև, չենթարկվել ու ծնկի չգալ այդ թուրքական աշխարհի առաջ՝ պահելով ու առաջ տանելով մեր  արդար դատը»,-ասաց նա։  


Դիտարկմանը, թե ինչու այդ դեպքում, ի տարբերություն Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի, Ռուսաստանը ոչ թե իր աջակցությունն է ցույց տալիս իր ռազմավարական դաշնակցին, այլ ճիշտ հակառակը՝ հենց ինքն է իր դեմ տրամադրելում հայ հասարակությանը, Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Ձեր և մեր փոխարեն ԼՂՀ-ի արդար դատը ոչ մեկ առաջ չի տանելու: Ուզում եք նեղացեք, ուզում եք մի նեղացեք, ուզում եք ազդվեք,  ուզում եք հրաժարվեք ԼՂՀ-ից, դա մեր ու միայն մեր դատն է: Եկեք մեր դատը, մեր խնդիրն ուրիշների վրա չգցենք: Մեր սերունդը, որը կանգնած էր ԼՂ հարցի արծարծման ու հետապնդման ակունքներում, այդ իրողությունը շատ լավ գիտի և վճռական մեկնարկին մենք այդպես էլ դրել ենք, ինչն էլ մեզ բերել է հաջողություններ, նաև հարգանք մեր  դաշնակիցների ու բարեկամների շրջանում, այդ թվում՝ նաև ՌԴ-ում: Այսօր անցկացնելով հերթական անգամ  այդ նույն խոսակցությունները, որոնք եղել են և 90-ականների սկզբին և 2000-ականների սկզբին, մեզ ոչ մի լավ բանի չեն հասցնելու: Պետք չի բորբոքել ատելություն, թշնամանք ու անվստահություն առաջացնող խոսակցություններ, եկեք մտածենք մեր հասարակությունն ուժեղացնելու, համախմբելու և միասնական բռունցքով  մեր դատն առաջ տանելու մասին»:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Врио губернатора Хабаровского края назначили 1-го вице-губернатора Александра Никитина


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Тарпищев: нельзя Медведева назвать главным претендентом на золото Олимпиады


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Проблемы экологии Каспийского моря обсудили в Москве представители России и Азербайджана





Путин в России и мире
Москва

Путин и Пашинян согласовали вывод пограничников РФ из некоторых областей Армении


Лукашенко в Беларуси и мире
Минск

Марина Василевская передала Александру Лукашенко флаг Беларуси, побывавший на МКС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Анастасия Волочкова объявила, что бросила пить



Москва

Премьер Риши Сунак заявил, что следующие 5 лет — одни из самых опасных в истории Британии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net