Իսլամական պետությունը Մախմուր քաղաքում հարձակվել է Իրաքի բանակի վրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մախմուր քաղաքի արևմուտքում հարձակվել է իրաքյան բանակի վրա գրում է rudaw.net-ը:
Ահաբեկիչների հարձակման հետևանքով Իրաքի զինուժի վեց զինվոր վիրավորել է: «Իսլամական պետության» զինյալները հարձակման ժամանակ օգտագործել են պայթուցիկներով բեռնված մեքենա, որի պայթյունից վիրավորվել են իրաքցի զինվորականները:
Բախումն ահաբեկիչների և Իրաքի բանակի միջև տևել է 30 րոպե ու շատ թեժ է եղել, նշում է լրատվական գործակալությունը: