Մակեդոնիայի ոստիկանությունը Հունաստանի հետ սահմանին արցունքաբեր գազ է կիրառել փախստականների դեմ
Մակեդոնիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Հունաստանի հետ սահմանի մոտ հավաքված փախստական-ցուցարարների դեմ:
Ինչպես հաղորդում է Russia Today -ը, ցուցարարները հավաքվել էին փշալարային ցանկապատի հունական կողմում: Ապաստան փնտրողները մնացել են Հունաստանում այն բանից հետո, երբ Մակեդոնիան փետրվարին փակել է իր սահմանը:
Ցանկապատի մոտ 50 փախստականներ են հավաքվել: Նրանց և ոստիկանների միջև բախումներն ավարտվեցին արցունքաբեր գազի կիրառմամբ: