Ահաբեկիչները փորձել են գրավել Հալեպի թաղամասերից մեկը. կա 18 զոհ
ՌԴ ՊՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձել են գրավել սիրիական Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ թաղամասը, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 61 խաղաղ բնակիչ:
««Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զորամիավորումները չեն դադարեցնում ռազմական գործողությունները Հալեպում և արվարձաններում: Ականանետային հարձակման հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել», - ՊՆ հաղորդագրությունը մեջբերում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ավելի քան 1200 գրոհայիններ են համախմբվել Հալեպի մոտակայքում և հարձակման են նախապատրաստվում: