ՌԴ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են միավորել ջանքերը Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` մեջբերելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:
«Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն պայմանավորվել են միավորել երկու երկրների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերը` հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կարգավորման նպատակով», -ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: