ՌԴ-ից ներկրվող գազը սահմանին այսուհետ կտրվի 150 ԱՄՆ դոլարով. Լևոն Յոլյան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի արդյունքում ստորագրված համաձայնագրի շնորհիվ Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը կնվազի: Այս մասին Tert.am-ին փոխանցեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Նա հայտնեց, որ Ռուսաստանից ներկրվող գազը սահմանին այսուհետ կտրվի 150 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
«Գնման գինը կլինի 150 դոլար, այս պահին ավելին ասել չեմ կարող, փաստաթուղթը նոր է ստորագրվել»,- ասաց նախարարը:
Tert.am–ի հարցին, թե սպառողի համար որքա՞ն կլինի գազի գինը, նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ այդ մասին մանրամասներ կհայտնեն շուտով:
Նշենք, որ ներկայումս սահմանին գազի գինը 165 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: