Գազի գինը կնվազի․Հովիկ Աբրահամյան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է ՌԴ-ից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը նվազեցնելու մասին պայմանագիր։ Շ
Ինչպես Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սահմանին գազի գնման գինը կկազմի 150 ԱՄՆ դոլար նախկին 165 դոլարի փոխարեն։
Հարցին՝ որքա՞ն կկազմի գինը սպառողի համար, Աբրահամյանը դժվարացավ պատասխան տալ՝ ասելով, որ հարցը համապատասխան պատկան մարմիններ կքննարկեն ու ուսումնասիրությունից հետո հանրությունը կիրազեկվի։