Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2016

Հայ-ռուսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

0

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Ստորագրվել է  համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը:


ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջև ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՌԴ քաղաքաշինության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը:


ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության միջև միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:


ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և  ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:


ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև կնքվել է համագործակցության և փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի 1-ին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:


Ստորագրվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի  կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը:


Երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը և Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն ԲԸ գլխավոր տնօրեն Ալեկսեյ Տյուպանովը:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի  N 02-13-04 պայմանագրին կից  լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:


Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի  2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների  միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:
 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Услугами и сервисами mos.ru москвичи воспользовались 4 миллиарда раз


Спорт в России и мире
Москва

Гол Чалова с пенальти принес ЦСКА победу над «Зенитом» в матче РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина обыграла Марию и вышла в третий круг турнира WTA-1000 в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Климатический апокалипсис? В Москве снег, в Сочи полярные сияния из-за сильнейших магнитных бурь





Путин в России и мире
Москва

Путин и Пашинян согласовали вывод пограничников РФ из некоторых областей Армении


Лукашенко в Беларуси и мире
Минск

Марина Василевская передала Александру Лукашенко флаг Беларуси, побывавший на МКС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Волочкову спасли на Мальдивах после новости о рождении сына у Вдовина



Москва

В Твери пройдет концерт памяти жертв в «Крокус Сити Холле»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net