Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը
Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը` ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և զսպվածության կոչ անելով կողմերին:
ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն` գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ավարտին:
«Նախարարները լուրջ մտահոգությունն են հայտնել` կապված ղարաբաղյան հակմարտության շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ, ինչն արդեն բերել է բազմաթիվ մարդկային կորուստների, այդ թվում` խաղաղ բնակչության թվում: Լավրովը և Շտայնմայերը միակարծիք էին այն հարցում, որ հակամարտությունը տարածաշրջանում ռազմական լուծում չունի, ինչպես նաև կողմ են արտահայտվել զսպվածության ցուցաբերմանը և հրադադարի անհապաղ վերականգնմանն ու ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցային գործընթացին վերադառնալուն», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: