Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2022

Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու լուրը աբսուրդ է. ՀՀ-ում նրանց շահերը պաշտպանած փաստաբանն այդ մասին տեղեկացել է մամուլից. Sputnik Արմենիա

0

Ազգությամբ քուրդ՝ Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու մասին լուրերը Հայաստանում իրականացված դատական գործընթացում նրանց շահերը պաշտպանած փաստաբան Դավիթ Գասպարյանն «աբսուրդ է» համարում։ Այս մասին փաստաբանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ իր քուրդ պաշտպանյալներն անգամ դատարանի դահլիճում են հայտարարել, թե ինչ է սպասվում իրենց Թուրքիայում հայտնվելու դեպքում։

«Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ իրենք հետապնդվում են, Թուրքիայի Հանրապետության կողմից ճնշումների են ենթարկվում։ Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ Թուրքիան իրենց չի ընդունում, ճնշված են, բռնաճնշումների ենթարկված ժողովուրդ են։ Այսինքն` ես աբսուրդ եմ համարում, կասկածում եմ, որ ՀՀ–ն, որ բարեկամ ժողովուրդ է համարում քրդերին, իրենց հանձնած լինի, որովհետև հանձնելու պայմանը մենք հասկանում ենք, թե ինչ կլինի»,– ասաց Գասպարյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը կալանքից ազատվել են 2022թ–ի փետրվարին` դատարանի որոշմամբ, ու այդ պահից սկսած եղել են փաստացի ազատության մեջ։

«Դատարանի որոշումը եթե նայեք, ասում է` բավարարել մասնակի, ազատ արձակել դատարանի դահլիճից։ Այսինք` 2022թ–ի փետրվարից իրենք ազատության մեջ են եղել»,– ասաց Գասպարյանը։

Ինչ վերաբերում է վճռի մասնակի բավարարմանը, փաստաբանը պարզաբանեց, որ ինքը դատարանին նաև արդարացման պահանջ էր ներկայացրել, բայց դատարանն այն մեժել էր` ըստ էության բավարարելով միայն պատիժը պայմանական չկիրառելու պահանջը։

Ըստ դատական գործի` Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը ձերբակալվել են 2021թ–ի օգոստոսի 16-ին` Սյունիքի մարզում Իրանից Արաքս գետով Հայաստան ապօրինի մուտք գործելուց հետո։

Այն մասին, որ իր նախկին պաշտպանյալները ինչ–որ ձևով հայտնվել են Թուրքիայում՝ Դավիթ Գասպարյանը տեղեկացել է մամուլից ու չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։

«Ես նման տեղեկություն չունեմ, որ իրենց արտահանձնել են։ Այդ մարդիկ եղել են ազատության մեջ, ունեցե են ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք։ Եվ չի բացառվում, որ սահմանն իրենք են ինքնակամ անցել ու հայտնվել այդ վիճակում։ Հնարավոր է, որ ինչպես ՀՀ էին մտել, այդպես էլ ապօրինի անցած լինեն Թուրքիայի Հանրապետություն»,– չբացառեց Գասպարյանը` նշելով, որ դա լոկ իր ենթադրությունն է։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов


Спорт в России и мире
Москва

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Шокирующая информация появилась о здоровье Елены Рыбакиной


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» подсчитали выбросы парниковых газов





Путин в России и мире
Москва

Путин запланировал международные контакты в Москве на следующей неделе


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Визбор

20 июня - 90 лет со дня рождения Юрия Визбора



Москва

Компромат на Киркорова: стало известно, за что Успенская угрожает Джугелии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net