Թագուհին՝ «դեպի դրախտ ճանապարհին». Շվեյցարիայում գիշերային երկնակամարում հայտնվել են Եղիսաբեթ 2-րդի պատկերները (լուսանկարներ)
Շվեյցարացի արվեստագետ Ջերի Հոֆսթեթերը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հիշատակին, գիշերային երկնքում պրոյեկտորի միջոցով ներկայացրել է հանգուցյալ միապետի պատկերները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ըստ հեղինակի մտահղացման՝ հանգուցյալ միապետը «դեպի դրախտ ճանապարհին է»:
Պատկերներից մեկում թագուհին հանգուցյալ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ է:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին: