«Սերը, որ ես ստացել եմ, աննկարագրելի է»․ Օբամեյանգը դիմել է «Բարսելոնայի» երկրպագուներին
Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը «Չելսի» տեղափոխվելուց հետո դիմել է «Բարսելոնայի» երկրպագուներին, գրում է armsport.am-ը։
«Կուլեներ, ես 6 ամիս եմ անցկացրել ձեզ հետ։ Բայց ասես 6 տարի անցած լինի։ Ողջ սերը, որ ես ստացել եմ, աննկարագրելի է, հատկապես, այս օրերին։
Ձեզ ամենալավն եմ մաղթում ու հույս ունեմ՝ շուտով կհանդիպենք։ Շնորհակալություն, ընտանի՛ք»,- գրել է գաբոնցի հարձակվողը սոցցանցերի իր էջերում։