«Անհեթեթություն է»․ Գերմանիայի նախկին կանցլերը մեկնաբանել է Զելենսկու՝ Զրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու հայտարարությունները
Կիևը չի կարող ստանալ Ղրիմը ռազմական ճանապարհով, իսպանական ABC թերթի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլել Գերհարդ Շրյոդերը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները ուկրաինական ԶՈւ-ի կողմից Ղրիմի թերակղզին գրավելու հեռանկարների վերաբերյալ անիմաստ են։
«Այն գաղափարը, որ նախագահ Զելենսկին կկարողանա ստանալ Ղրիմը ռազմական ճանապարհով, անհեթեթություն է», - ասել է Շրյոդերը։
Գերմանացի քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ ժամանակին Ղրիմն Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում է հայտնվել միայն ԽՍՀՄ առաջնոր Նիկիտա Խրուշչովի անձնական որոշման շնորհիվ։
«Եվ նա դա արել է, քանի որ կարծում էր, որ ԽՍՀՄ-ը կգոյատևի այնքան, որքան կաթոլիկ եկեղեցին, ինչը, բարեբախտաբար, այդպես չեղավ», - հավելել է Գերմանիայի նախկին կանցլերը։