Ուկրաինայի շուրջ իրադարձությունները ստիպում են Մերձավոր Արևելքին ԱՄՆ-ի փոխարեն այլ աջակից փնտրել․ Բաշար Ասադ
Ուկրաինայի և Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը Մերձավոր Արևելքի երկրներին ստիպում է ԱՄՆ-ի աջակցությանը փոխարինող փնտրել։ Այս մասին Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը։
«Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտությունից հետո և հատկապես Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ակնհայտ դարձավ, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չեն կարող ազդել միջազգային ասպարեզում իրավիճակի վրա»,- Ասադին մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այդ պատճառով տարածաշրջանի երկրները փնտրում են նոր դաշինքներ՝ փոխարինելու ամերիկացիների աջակցությունը»։