Հայտնաբերվել է կործանված Boeing 737 ինքնաթիռի սև արկղերից մեկը (տեսանյութ)
Փրկարարները որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են Չինաստանի հարավում կործանված Boeing 737 մարդատար ինքնաթիռի սև արկղերից մեկը, հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ երեկ Չինաստանի հարավում կործանվել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը, որում եղել է 132 մարդ՝ անձնակազմի ինը անդամ և 123 ուղևոր։
Կործանման վայրը գտնվում է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանի լեռնային տարածքում: