Ստեփանակերտն առանց գազի (ֆոտոպատմություն)․«Հետք»
Արդեն 3 օր է՝ Արցախը զրկված է գազի մատակարարումից։ Այս մասին մարտի 21-ին հաղորդագրություն էր տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։
«Հետքը» շրջել է Ստեփանակերտում, եղել քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում։