Ծաղկաձորի մոտակայքում միմյանց բախվել են 17 ավտոմեքենաներ. կա 3 տուժած
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 11։37-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ բախվել է մոտ 17 ավտոմեքենա, կա 3 տուժած։