Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2021

Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

0

2022թ.-ի պետական բյուջեն հիմնված է 3 հիմնական առաջնահերթությունների վրա։ Այս մասին ԱԺ-ում 2022թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս թվարկեց, թե որոնք են այդ առաջնահերթությունները.

«Անվտանգության համակարգի բարելավում և բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում։ 2022թ.-ի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելի է 11%-ով` կազմելով 345 մլրդ դրամ»։

Փաշինյանը ընդգծեց, որ իրենք հետևողականորեն շարժվելու են ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. «Դա անելու ենք սահուն մտածված քայլերով` մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը։ Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի պաշտպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։

Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։ ՀՀ տարածքից, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»։

Ինչ վերաբերում է երկրի պաշտպանական ռազմավարությանը, Փաշինյանը նշեց.

«Կառավարության ծրագրում արդեն ընդգծել ենք, որ ՀՀ-ն ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի։ Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում թշնամական մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերայանգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով։

Պետք է ընդգծել, որ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ, ՀՀ քաղաքացիների համար ստեղծել հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար և բարձրացնել տնտեսության գրավչությունը ներդրումների համար»։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Российские теннисисты подпишут декларацию о нейтралитете для участия в Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» подсчитали выбросы парниковых газов





Путин в России и мире
Москва

Путин запланировал международные контакты в Москве на следующей неделе


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Продвижение Шансон Песен и Клипов ВКонтакте.



Москва

"Ъ": совладелец "Русских фондов" Васильев стал подозреваемым по делу Новицкого

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net