Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2021

Новости за 22.10.2021

Forbes-ի փորձագետը գնահատել է ԱՄՆ ՀՕՊ համակարգի կարողությունը երկիրը Ռուսաստանի և Չինաստանի միջուկային հարվածից պաշտպանելու հարցում

Tert.am (hy) 

Ամերիկյան ՀՕՊ համակարգը հնարավորություն չունի դիմակայելու Չինաստանի կամ Ռուսաստանի հրթիռային հարվածին: Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Forbes հեղինակավոր ամսագրի փորձագետ Դևիդ Էքսը:

«Ամերիկյան պաշտպանական միջոցները բավարար չեն՝ կանգնեցնելու համար լիամասշտաբ միջուկային առաջխաղացումը՝ հարյուրավոր չինական միջուկային ռումբերի կամ հազարավոր ռուսական, ինչն ավելի վատ է»,- իր տեսակետը ներկայացրել է փորձագետը:

Մասնագետի խոսքով՝ Միացյալ Նահանգները հակահրթիռային համակարգեր են տեղակայել Ալյասկայում... Читать дальше...

Պենտագոնի ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալու ցանկության մասին

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգները կանխատեսելի և կայուն հարաբերություններ է ուզում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:

Ըստ «Ռոյթերս»-ի հաղորդագրության՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նաև վերահաստատել է Նահանգների «վճռական» հանձնառությունը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի լայն աջակցությունը Եվրամիությանը և Թայվանին:

Ռուսաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովն ապաստան է ստացել Չեռնոգորիայում

Tert.am (hy) 

Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովն ապաստան է ստացել Չեռնոգորիայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գործարարի փաստաբան Միլոշ Վուկսանովիչը:

«Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը ազատ է արձակվել արտահանձնման մեկուսարանից»,- փոխանցում է տեղի աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մոսկավայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Իսմայիլովը ձերբակալվել էր Չեռնոգորիայում Ռուսաստանի պահանջով: ՌԴ-ն պահանջել էր արտահանձնել նրան:

Իսմայիլովն ու նրա եղբայր Վագիֆը միջազգային հետախուզման մեջ են գտնվում... Читать дальше...



Ֆրանսիայում 38 մլն քաղաքացի ֆինօգնություն կստանա՝ վառելիքի գնաճի պատճառով

Tert.am (hy) 

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է ամսական 2000 դոլար կամ ավելի ցածր եկամուտ ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 100-ական եվրո միանվագ վճարելու մասին: Ինչպես հայտնում է BBC News-ը, այս քայլն ուղղված է վառելիքի և էներգիայի գնաճը հաղթահարելուն:

«Գնաճով պայմանավորված նպաստ» կստանա մոտավորապես 38 մլն ֆրանսիացի, այդ թվում՝ նրանք, որոնք մեքենա կամ մոտոցիկլետ չունեն:

Առաջին վճարումները կհատկացվեն բիզնես ոլորտի աշխատողներին դեկտեմբերին, իսկ քաղծառայողները, ուսանողները և թոշակառուներն իրենց հասանելիք աջակցությունը կստանան 2022-ի սկզբին... Читать дальше...

Ատրճանակում մարտական փամփուշտ է եղել. նոր տեղեկություն է հրապարակվել Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպից  

Tert.am (hy) 

Ատրճանակում, որից ֆիլմի նկարահանումների ժամանակ կրակել է դերասան Ալեք Բոլդուինը, մեկ մարտական փամփուշտ է եղել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղումա նելով ամերիկյան պարբերականին, այս մասին հայտնել են Լոս Անջելեսի ժամանցի ոլորտի աշխատակիցների արհմիությունից:

«Դերասանը նկարահանումների վայրում պատահաբար կրակել է այդ մեկ մարտական փամփուշտով՝ խոցելով օպերոտորին և ռեժիսորին»,- ասվում է արհմիության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 63-ամյա դերասանի արձակած կրակոցի հետևանքով մահացել ֆիլմի օպերատոր... Читать дальше...

Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգները առաջվա պես պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները ատոմային էներգիայի ոլորտում նախագահ Բայդենի վարչակազմի քաղաքականությանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ:

Читать дальше...

Կոսովոյում երկու ռուս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» են հայտարարել  

Tert.am (hy) 

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին հայտարարել է Սերբիայի դեսպանատնից երկու դիվանագետի արտաքսելու մասին, վերջիններս մշտապես աշխատում են Պրիշտինայում:

«Կոսովոյի հանրապետության կառույցները վճռական են Ռուսաստանի և նրա արբանյակների չարագործ ազդեցության դեմ պայքարում, որոնք աշխատում են մեր ձեռքբերումները և ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձեռբերումները ոչնչացնելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով մենք հետագայում ևս սերտորեն կհամագործակցենք մեր ամերիկացի և եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի թույլ չտանք... Читать дальше...



«Ողջ ճշմարտությունն ամեն ինչի մասին». կալանքի տակ գտնվող Սաակաշվիլին բացահայտումներ անել ամեն ինչ պատմել դատարանում  

Tert.am (hy) 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է Ռուսթավի բանտում, երկրի ղեկավարությանը կոչ է արել դատական նիստ նշանակել իր գործով, որի ընթացքում խոստանում է պատմել «ողջ ճշմարտությունն ամեն ինչի մասին»:

«Տարբեր էկզոտիկ վայրերում արված իմ տեսանյութերը տարածելու փոխարեն «իշխանություններին» խորհուրդ եմ տալիս ինձ տանել իրենց «դատարան», որպեսզի վրացի ժողովուրդը և միջազգային հանրությունը իմ շուրթերից լսեն ճշմարտությունն ամեն ինչի մասին: Թե՞ դուք ամենից շատ ճշմարտությունից եք վախենում»,-... Читать дальше...

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով  

Tert.am (hy) 

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակի պատճառով, որոնց, Բրյուսելի պնդմամբ, Մինսկն անօրինական ճանապարհով ուղորդում է դեպի ԵՄ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին ընդունված հայտարարության մեջ:

«ԵՄ-ն կշարունակի դիմագրավել բելառուսական ռեժիմի շարունակական հիբրիդային հարձակմանը, մասնավորապես՝ հետագա պատժամիջոցներ սահմանելով ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,- ասվում է հայտարարության մեջ... Читать дальше...

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Թայվանը Չինաստանի հարձակման դեպքում

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, շեղվելով ԱՄՆ արտաքին քաղաքականության երկարատև դիրքորոշումից, կպաշտպանի Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի:

Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հավելելով, որ Սպիտակ տան խոսնակն ավելի ուշ մեկնաբանել է նախագահի խոսքն ու հայտնել, որ վերջինս քաղաքականության փոփոխություն նկատի չի ունեցել: Պարզապես ԱՄՆ-ն երկրում գործող օրենքներից մեկով պարտավորվում է օգնել Թայվանին պաշտպանվելու հարցում:

Նման հայտարարությամբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին... Читать дальше...

Instagram-ն ավելի հարմարավետ է դարձել՝ նոր գործառույթի շնորհիվ

Tert.am (hy) 

Instagram-ի օգտատերերն այժմ կարող են հրապարակումներ անել սոցցանցի համակարգչային տարբերակով: Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերին վահանակի հատվածում նոր նշան է հայտնվել, որը պատուհան է բացում «հրապարակում անելու» համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցցանցը մտադիր է «դեսկթոփային» տարբերակն առավել հարմարավետ դարձնել՝ թույլ տալով օգտատերերին լուսանկարներ և մեկ րոպեից քիչ տևողությամբ տեսանյութեր հրապարակել բրաուզերի միջոցով:

Կրեմլի պատը մասնակիորեն փլուզվել է ուժեղ քամու պատճառով (տեսանյութ)  

Tert.am (hy) 

ՌԴ Պաշտպանության դաշնային ծառայությունից հայտնել են, որ ուժեղ քամու պատճառով վնասվել են Կրեմլի պալատի պատի ատամնավոր հատվածը:

Ինչպես փոխանցում է Life.ru-ն, գերատեսչությունից հավելել են, որ միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել: Հաղորդվում է, որ պատի տվյալ հատվածում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնք ուժեղ քամու պատճառով ընդհատվել էին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնակիորեն փլուզվել է շինարարական կառույցը, ինչպես նաև պատի ատամնավոր մասը:

Читать дальше...

Նյու Յորքում հայտնաբերել են Արշիլ Գորկու նոր կտավ

Tert.am (hy) 

Նյու Յորքում հայտնաբերել են ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու նոր կտավը. Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ կտավի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել: Նոր հայտնաբերված աշխատանքը հաջորդ ամիս կցուցադրվի Նյու Յորքի Hauser and Wirth ցուցասրահում:

Կտավը, որն անվանվել է «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ), ավելացվում է Գորկու ընդհանուր հավաքածուին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Artnet News-ը:

«Այս հայտնագործությունը այն պահն է... Читать дальше...

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. ՀՀ ԱԳ նախարարն ասել է ԿԽՄԿ փոխնախագահին

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Читать дальше...

ԱՀԿ-ներկայացուցիչը նշել է «Քովիդ-19»-ով և գրիպով վարակվելիս ի հայտ եկող ախտանշանների տարբերությունն ու հայտնել՝ կարելի է արդյոք միաժամանակ երկուսի դեմ պատվաստվել  

Tert.am (hy) 

Միևնույն ժամանակ կորանվիրուսի և գրիպի դեմ պատվաստանյութերի ստացումը, վերջերս իրակականացված հետազոտության արդյունքների համաձայն, անվտանգ է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հատկապես վտանգավոր վիրուսների դիմակայության վարչության տնօրեն Սիլվի Բրիանը:

Ելույթ ունենալով ԱՀԿ «Գիտությունը՝ հինգ րոպեում» ծրագրի շրջանակում՝ Բրիանը դրական է պատասխանել հարցին, թե արդյոք անվտանգ է միաժամանակ պատվաստանյութ ստանալ և՛ կորոնավիրուսի, և՛գրիպի... Читать дальше...

Հայտնաբերվել և կանխվել են պետությանը 816 մլն դրամից վնաս պատճառած ընդերքօգտագործման ոլորտի չարաշահումների տարաբնույթ դրսևորումներ․ ԱԱԾ

Tert.am (hy) 

ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2012-2019 թվականների ընթացքում Կոտայքի մարզի Զորավան համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է հողի և ընդերքի ապօրինի արդյունահանում... Читать дальше...

Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են կամավոր հանձնել

Tert.am (hy) 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Читать дальше...


Музыкальные новости
Булат Окуджава

В Иллюзионе пройдет ретроспектива «Персона: Булат Окуджава»





Персональные новости
Театр

Театр имени Бестужева с размахом отметит свой юбилей





Արցախի պետնախարարը հեռավար խորհրդակցություն է անցկացրել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, գտնվելով արտասահմանյան գործուղման մեջ, հոկտեմբերի 22-ին անցկացրել է հեռավար խորհրդակցություն` նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքներին:

ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության... Читать дальше...

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 28 անձինք դիպլոմ են ստացել

Tert.am (hy) 

ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 28 անձի այսօր հանձվել են դիպլոմներ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Читать дальше...

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի կողմից  հացատան սեփականատիրոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիսի 9-ին Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչն իր մտերիմների հետ... Читать дальше...

«Զանգեզուր Մայնինգ»-ը դատական հայցով պահանջում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իր բաժնետոմսերը Կառավարությանը տալու գործարքն անվավեր ճանաչել. հայց՝ ընդդեմ 2 ընկերության ու ՀՀ վարչապետի աշխատակազմի

Tert.am (hy) 

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՀՀ վարչապետի աշխատակազմի», «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի և «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՖԲԸ-ի: Այս մասին Tet.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Բացի պատասխանող երեք կողմերից, որպես 3-րդ անձ ներգրավված են նաև «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ն և «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ն:

«Զանգեզուր Մայնինգ»-ը դատարանին խնդրում է գործարքն անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառել:

Читать дальше...

Պուտին-Բենեթ հանդիպումը տևել է 5 ժամ

Tert.am (hy) 

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տևել է 5 ժամ, այն եղել է ջերմ ու դրական, քննարկվել են երկու երկրների հարաբերությունների էական հարցեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Պուտինը, բացելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումը, ընդգծել է, որ երկրները զարգացրել են յուրահատուկ հարաբերություններ:

«Կարելի է ասել, որ Ձեր այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակի... Читать дальше...

Բերդում հուշ-ցերեկույթ է անցկացվել՝ նվիրված 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Սուրեն Մելիքբեկյանի հիշատակին

Tert.am (hy) 

Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում հոկտեմբերի 21-ին անցկացվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Սուրեն Մելիքբեկյանի հիշատակին:

Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге назвала главные стимулы россиян для систематических занятий физкультурой и спортом


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова не смогла пробиться во второй круг турнира WTA в Страсбурге


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения





Путин в России и мире
Москва

НАЛОГИ С ЗАРПЛАТ И НДС МОГУТ ОТМЕНИТЬ?! Государственная Дума и Правительство РФ оптимизируют налоги.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Песков: Путин приедет с двухдневным визитом в Минск 23 мая




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Антонио Вивальди

По мотивам Вивальди: необычный мультиформатный перфоманс покажут в Екатеринбурге



Москва

Пригожин воскрес в Чаде?

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net