Անթալիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է TRT հեռուստաընկերությունը:
Հրդեհը բռնկվել է քաղաքի մոտակա անտառային հատվածում` բարձր ջերմաստիճանի պատճառով: Բոցը արագ տարածվում է ուժեղ քամու պատճառով: Անթալիայի վարչակազմը ընդգծել է, որ սա ամենաուժեղ հրդեհն է, որին իրենք երբևէ բախվել են:
Այնուամենայնիվ, հրդեհը վտանգ չի ներկայացնում զբոսաշրջային վայրերի համար, հայտարարել են իշխանությունները: «Մանավգաթ շրջանում բռնկված հրդեհը ոչ մի կերպ չի սպառնում զբոսաշրջային վայրերի անվտանգությանը: Այս պահի դրությամբ մենք զոհերի մասին տեղեկություններ չենք ստացել»,- հայտնում են վարչակազմից:
Հրդեհի մարմանը մասնակցում է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում ՝ 2 ինքնաթիռ և 15 ուղղաթիռ: Հեռուստաալիքի տվյալներով ՝ արագորեն տարածվող հրդեհի պատճառով որոշում է կայացվել Մանավգաթի հիվանդանոցից տարհանել բոլոր մարդկանց:
Դեպքի վայր է ժամանել երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:
Manavgat Belediye Başkanı: "Nereye müdahale edeceğimizi şaşırdık." #Manavgat pic.twitter.com/Av78mziBWk
— Pusholder (@pusholder) July 28, 2021