Ջենիֆեր Լոպեսը տոնել է 52-րդ տարեդարձը՝ հիշեցնելով իր և Բեն Աֆլեքի անցյալը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հանգստյան օրերին նշել է ծննդյան 52-րդ տարեդարձը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արած լուսանկարները։
Համացանցում են հայտնված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը հանգստանում են նավի տախտակամածին: Իրենց հարաբերությունները պաշտոնապես հաստատել է նաև Լոպեսը` գրառում անելով իր ինստագրմյան էջում:
Երգչուհին լուսանկար է հրապարակել, որում երևում է մեկ այլ ռետրո լուսանկար: Հետին պլանում հայտնված լուսանկարը պատկերվել է 2002 թվականին։ Սև-սպիտակ լուսանկարում, որը դրված է շրջանակի մեջ, Ջենիֆեր Լոպեսն ու իր ներկայիս կողակիցը մոտոցիկլետով սլանում են։ Այն ժամանակ դերասանները դարձյալ հանդիպում էին:
Նոր հրապարակված լուսանկարում Լոպեսը կորւմ է երկու կտորից բաղկացած լողազգեստ՝ տեսքն ամբողջացնելով ոսկեգույն շղթաներով և գլխարկով։ Երգչուհին հրապարակմանը կից նշել է տարիքը՝ «52»։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության էր մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։