Գերմանիայի շրջաններից մեկում հաքերային հարձակման պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել
Գերմանիայի Անհալթ-Բիթերֆելդ շրջանում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգ) հաքերային արտակարգ դրություն հայտարարելու պատճառ է դարձել, սա առաջին նման դեպքն է Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Deutschlandfunk ռադիոկայանին:
Հանցագործները մի քանի օր առաջ հարձակվել են վարչական շրջանի համակարգչային համակարգի վրա, վարչակազմը նշում է, որ աշխատանքները պետք է ընդհատվեն մոտ 2 շաբաթով:
«Աշխատանքը գործնականում կաթվածահար է», - մեջբերում է ռադիոկայանը վարչակազմի ներկայացուցչի խոսքերը:
Մոտ 157 000 բնակչություն ունեցող շրջանոըմ ցանկացած սոցիալական և այլ ծրագրեր ժամանակավորապես չեն կարող վճարվել: Վարչակազմի ներկայացուցչի խոսքերով ՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը կայացվել է «ավելի արագ արձագանքելու համար»: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղեկատվական անվտանգության դաշնային գրասենյակը հայտարարել է, որ տեղում ներգրավված է աշխատանքներին:
Հարձակման հետևում կանգնած հաքերները կասկածվում են շորթման համար, հաղորդում է ռադիոկայանը: Խոսքը տվյալների գաղտնագրման մասին է, որոնք կարող են վերծանվել պահանջվող փրկագինը վճարելուց հետո: