60 մ խորություն. Դուբայում բացվել է դայվինգի համար աշխարհի ամենախոր լողավազանը (տեսանյութ)
Դուբայում բացվել է դայվինգի համար ամենախոր լողավազանն աշխարհում՝ 60 մ խորությամբ: Այն Deep Dive Dubai նոր ատրակցիոնի մաս է համարվում, հայտնում է CNN-ը:
Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովն այն ճանաչել է որպես դայվինգի համար ամենախոր լողավազանն աշխարհում:
Հաղորդվում է, որ ավելի վաղ ռեկորդը պատկանում էր լեհական Deepspot լողավազանին, որի խորությունը 45 մետր է:
Հայտնի է, որ Deep Dive Dubai-ը տեղավորում է 14 միլիոն լիտր քաղցրահամ ջուր, որը համեմատելի է օլիմպիական չափերի վեց լողավազանների ծավալի հետ:
Ջրի ջերմաստիճանը դրանում +30 աստիճան է, ինչը «հարմար է բարակ հիդրոկոստյումի կամ լողազգեստի համար»:
Լողավազանի ամբողջ տարածքում տեղադրվել է շուրջ 56 տեսախցիկ՝ ջրասուզորդների անվտանգությունն ապահովելու համար:
Ներկայում օբյեկտը բաց է միայն հրավերով, հանրության համար այն կբացվի տարեվերջին: Լողավազանի առաջին այցելուներից է եղել Դուբայի թագաժառանգ արքայազն շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը:
View this post on Instagram