Տուրիզմի 319% աճն էլ կլինի՝ ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նորից խոսել է թռիչքաձև աճից, այս անգամ անդրադարձել է տուրիզմին, մասնավորապես՝ բժշկական տուրիզմին։ Ըստ նրա, կլինի տուրիզմի 319% աճ։
Նա ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Ֆարնազ Ֆասիհի» ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը տարածել, որտեղ նշվում է. «Իրանցիները Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց հետո հավաքվել են՝ ահա այսպես նշելու այն»:
Քերոբյանն էլ լուսանկարին կից գրել է. «Տուրիզմի 319%, աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների: Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։