Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը խորհուրդ է տվել՝ ինչպես ճիշտ ներդրումներ անել
Ամերիկյան Berkshire Hathaway հոլդինգային ընկերությունը հրապարակել է հիմնադիր Ուորեն Բաֆեթի ամենամյա ուղերձը, որում միլիարդատերը տարատեսակ խորհուրդներ է տվել ներդրողներին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նրա խոսքով՝ կապիտալի հիմքը կազմում են «ժամանակը, ներքին հանգստությունը, ընդարձակ դիվերսիֆիկացումը, գործարքներն ու միջնորդավճարները նվազագույնին հասցնելը»:
«Բաժնետոմսեր ունենալը դրական գումարով խաղ է: Համբերատար և մտածող կապիկը, որը հավաքում է ճամպրուկը՝ S&P 500 ցանկի ընկերությունների ցուցակագրմամբ, ժամանակի հետ շահաբաժին և կապիտալի սճ կունենա, եթե իհարկե չտրվի ակտիվների ընտրության փոփոխություններ անելու գայթակղությանը»,- շեշտել է միլիարդատերը:
Նա նաև նշել է, որ այժմ ամենահարմար պահը չէ պարտատոմսեր թողարկելու համար, քանի որ ԱՄՆ ֆինանսերի նախարարության պարտատոմսերը 2020 թվականի վերջին նազել են 94 տոկոսով՝ 1981 թվականին հասանելի եկամտաբերության համեմատ: