Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ երևացել է Առաքելական պալատի պատուհանից և ողջունել հավատացյալներին
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավանդական կիրակնօրյա պատարագից հետո մի քանի վայրկյանով երևացել է Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից՝ ողջունելու և օրհնելու հավատացյալներին, որոնք հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով վատիկանյան աղբյուրին: Վերջին անգամ քահանայապետը պատշգամբից ելույթ էր ունեցել մարտի 8-ին:
Ինչպես մարտին, այս անգամ էլ Վատիկանի գլխավոր հրապարակում հավաքված տասնյակ ուխտավորներ ծափողջյուններով են դիմավորել Ֆրանցիսկոս պապին:
Վատիկանի իշխանությունները մարտի 10-ին մի շարք միջոցառումներ ընդունելու մասին որոշում էին կայացրել՝ ուղղված կորոնավիրուսի տարածումը կանխելուն, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար փակվել էր Սուրբ Պետրոսի տաճարը և հրապարակը: