Ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, իսկ որպես արձագանք՝ զորք է ուղարկվում դրա դեմ բողոքողների դեմ. հանցավոր ռեժիմը էլ ուրիշ ո՞նց է լինում. Ռուբեն Մելիքյան
Ինչպե՞ս է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Կապան ոստիկանական զորքեր ուղարկելու վերաբերյալ տեղեկությանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Գլխումս չի տեղավորվում՝ ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։
Հիմա արդեն պետք է այդ մարդկանց հետ առնչված բոլոր ոստիկանները միմյանցից մեկուսացված ու հարցաքննված լինեին (որ չհասցնեն պայմանավորվել)։ Դրա փոխարեն մարդկանց դեմ ավտոբուսներով զորք են ուղարկում Երևանից։«Հանցավոր ռեժիմը» էլ ուրիշ ո՞նց է լինում։ Պոզով-պոչո՞վ»։