Այսօր հաղորդում տվեցի ոստիկանությունում վարչապետի օգնականի եղբոր մասով․ Analitik.am-ի գլխավոր խմբագիր
Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարելէ նշելով, որ այսօր ոստիկանությունում հաղորդում է տվել վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու և խմբագրություն զանգելու՝ հայհոխառն սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ: Գրառումը՝ ստորև.
«Վերջապես այսօր ոստիկանությունն արձագանքեց մայիսի 8-ին վարչապետի օգնականի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված իմ հայտարարությանը: Ոստիկանությունն արձագանքեց այն բանից հետո, երբ դիմեցի ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ով էլ գրություն էր ուղարկել ոստիկանապետին և հետևողականորեն պահանջել ընթացք տալ։
Այսօր հաղորդում տվեցի ոստիկանությունում վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու և խմբագրություն զանգելու՝ հայհոխառն սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ: Սպասենք զարգացումներին՝ չնայած արդեն իսկ պարզ է, որ իշխանական բարձր մակարդակով լծակներ են օգտագործելու վարչապետի օգնականի եղբորը պատասխանատվությունից ազատելու համար»: